Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Ծիծաղը «պատմում» է բնավորության մասին

Ծիծաղը «պատմում» է բնավորության մասին

Ծիծաղը ոչ միայն օգտակար է առողջությանը, այլև կարող է Ձեզ բավական տեղեկություն տալ դիմացինի բնավորության մասին:
Եվ այսպես, ահա մի քանի դիտարկումներ LN-ից.

1. Եթե դիմացինդ ծիծաղում է կկոցելով աչքերը, ապա նա ինքնավստահ է, մի քիչ պնդաճակատ ու համառ: Նա, որպես կանոն, հասնում է իր նպատակներին:

2. Եթե դիմացինդ ցածրաձայն է ծիծաղում և գլուխն էլ մի թեթև կախում է, ապա նա ինքնագնահատականի լուրջ խնդիր ունի: Այդպիսի մարդիկ սովորաբար աշխատում են հարմարվել շրջապատի հետ և այդպիսով հաճախ վնասում իրենց:

3. Եթե ծիծաղելիս նրա քթի վրա կնճիռներ են հայտնվում, ուրեմն նա ունակ է շարունակ փոխել իր հայացքներն ու գաղափարները: Այսպիսի մարդիկ էմոցիոնալ են ու գործում են ըստ տրամադրության: Հաճախ նրանք նաև ինքնասածի են:

4. Այն մարդիկ, ովքեր ծիծաղելիս ձեռքով փակում են բերանը, ամաչկոտ են, չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում, նախընտրում են ստվերում մնալ: Այսպիսի մարդիկ նաև շատ ներփակված են ու չեն սիրում կիսվել օտարների հետ:

5. Եթե ծիծաղելիս դիմացինդ ձեռքով դիպչում է դեմքին, ուրեմն նա երազկոտ ու ուտոպիստ անձ է: Այսպիսիք հաճախ ավելորդ էմոցիաներ են ունենում:

6. Եվ վերջապես այն մարդիկ, ովքեր ծիծաղում են բաց ու հանգիստ, գլուխը մի թեթև հետ գցած, սիրում են կյանքից հաճույք ստանալ, ինքնավստահ են, բայց ունեն մի թերություն. կարող են անիմաստ ծիծաղել դիմացինի վրա:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Աղբյուր. Slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ